Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Հատուկ դրույթներ

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Եթե հավելվածում այլ բան նախատեսված չէ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի թույլ տալ ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) ժամանակավոր ներմուծում՝ մաքսային փաստաթուղթ և երաշխիք ներկայացնելու դեպքում:

2. Եթե (վերոնշյալ 1-ին կետի համաձայն) պահանջվում է երաշխիք, ապա ժամանակավոր ներմուծման ընթացակարգից կանոնավոր կերպով օգտվող անձանց կարող է թույլատրվել ներկայացնել ընդհանուր երաշխիք:

3. Եթե հավելվածում այլ բան նախատեսված չէ, երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ներմուծման տուրքերի և հարկերի այն գումարը, որից ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պայմանականորեն ազատվել են:

4. Ազգային օրենսդրությամբ ներմուծման արգելքների կամ սահմանափակումների ենթակա ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) համար կարող է պահանջվել լրացուցիչ երաշխիք՝ ազգային օրենսդրության դրույթներին համապատասխան:

Ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։