Գլուխ IV · Այլ դրույթներ
Հոդված 19
Հոդված 19
Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում ազգային օրենքներով և կանոնակարգերով նախատեսված արգելքների կամ սահմանափակումների կիրառումը այնպիսի ոչ տնտեսական նկատառումների հիմքով, ինչպիսիք են հանրային բարքերը կամ հասարակական կարգը, հանրային անվտանգությունը, հիգիենան կամ առողջությունը, անասնաբուժական կամ ֆիտոսանիտարական նկատառումները, վայրի կենդանական ու բուսական աշխարհի վտանգված տեսակներին կամ հեղինակային իրավունքի և արդյունաբերական սեփականության օբյեկտների պաշտպանությանն առնչվող նկատառումները:
Խախտումներ