Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Եզրափակիչ դրույթներ

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

1. Սույն Կոնվենցիան ունի գործողության անսահմանափակ ժամկետ, սակայն ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է այն դադարեցնել ցանկացած ժամանակ՝ սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Դադարեցման մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթով, որն ի պահ է տրվում ավանդապահին:

3. Դադարեցումն ուժի մեջ է մտնում դադարեցման մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև սույն Կոնվենցիայի հավելվածների նկատմամբ, որոնք ընդունելու իր համաձայնությունը ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել մեկ կամ մեկից ավելի հավելվածների ընդունումը: Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հետ է վերցնում բոլոր հավելվածներն ընդունելու վերաբերյալ իր համաձայնությունը, համարվում է, որ այդ Պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարել սույն Կոնվենցիան: Ավելին, եթե Պայմանավորվող կողմը հետ է վերցնում Ա հավելվածն ընդունելու վերաբերյալ իր համաձայնությունը, սակայն շարունակում է ընդունել մյուս հավելվածները, համարվում է, որ այդ Պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարել սույն Կոնվենցիան:

Փոփոխությունների ընթացակարգը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։