Գլուխ II · Կոնվենցիայի կիրառման ոլորտը
Հոդված 2
Հոդված 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, պարտավորվում է ժամանակավոր ներմուծման ռեժիմ տրամադրել սույն Կոնվենցիայի հավելվածներում նշված ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) համար:
2. Չխախտելով Ե հավելվածի դրույթները՝ ժամանակավոր ներմուծման ռեժիմ է տրամադրվում ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից ամբողջական պայմանական ազատումով և առանց տնտեսական բնույթի ներմուծման արգելքների կամ սահմանափակումների կիրառման:
Հավելվածների կառուցվածքը