Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · Ընդհանուր դրույթներ

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի նպատակներով՝

ա) «ժամանակավոր ներմուծում» եզրույթը նշանակում է`

մաքսային ընթացակարգ, որով որոշակի ապրանքներ (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) կարող են բերվել մաքսային տարածք՝ պայմանականորեն ազատվելով ներմուծման տուրքեր ու հարկեր վճարելուց՝ և առանց տնտեսական բնույթի ներմուծման արգելքների կամ սահմանափակումների կիրառման: Այդ ապրանքները (այդ թվում՝ տրանսպորտային միջոցները) պետք է ներմուծվեն հատուկ նպատակով և նախատեսված լինեն սահմանված ժամկետում վերաարտահանման համար՝ առանց որևէ փոփոխության ենթարկվելու` բացառությամբ դրանց օգտագործման հետևանքով առաջացած բնական մաշվածության.

բ) «ներմուծման տուրքեր և հարկեր» եզրույթը նշանակում է`

մաքսային տուրքերը և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները կամ այլ գանձումները, որոնք գանձվում են ապրանքների (ներառյալ տրանսպորտային միջոցների) ներմուծման ժամանակ կամ դրա առնչությամբ, սակայն չեն ներառում այն վճարներն ու գանձումները, որոնց գումարը սահմանափակվում է մատուցված ծառայությունների մոտավոր արժեքով.

գ) «երաշխիք» եզրույթը նշանակում է`

մաքսային մարմինների կողմից ընդունվող, մաքսային մարմնի նկատմամբ պարտավորությունների կատարման ապահովում: Երաշխիքը բնութագրվում է որպես «ընդհանուր երաշխիք», եթե դրանով ապահովվում է մի քանի գործողություններից բխող պարտավորությունների կատարումը.

դ) «ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր» եզրույթը նշանակում է`

միջազգային մաքսային փաստաթուղթ, որն ընդունվում է որպես մաքսային հայտարարագիր և հնարավոր է դարձնում ապրանքների (այդ թվում՝ տրանսպորտային միջոցների) նույնականացումը, և որը ներառում է ներմուծման տուրքերն ու հարկերը ծածկող` միջազգայնորեն վավեր երաշխիք.

ե) «Մաքսային կամ Տնտեսական միություն» եզրույթը նշանակում է`

միություն, որը հիմնադրվել է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետում նշված անդամների կողմից և կազմված է նրանցից, և որն իրավասու է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի առնչությամբ ընդունել իր օրենսդրությունը, որը պարտադիր է իր անդամների համար, ինչպես նաև իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ իրավասու է որոշում կայացնել սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ դրան միանալու վերաբերյալ.

զ) «անձ» եզրույթը նշանակում է`

ֆիզիկական և իրավաբանական անձ, եթե համատեքստով այլ բան չի ենթադրվում.

է) «Խորհուրդ» եզրույթը նշանակում է`

կազմակերպություն՝ ստեղծված Մաքսային համագործակցության խորհուրդը հիմնադրող կոնվենցիայով, որը ստորագրվել է Բրյուսելում՝ 1950 թ. դեկտեմբերի 15-ին.

ը) «վավերացում» եզրույթը նշանակում է`

վավերացում, ընդունում կամ հաստատում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։