Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Եզրափակիչ դրույթներ

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ պետք է հնարավորինս կարգավորվի բանակցությունների միջոցով:

2. Ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը ներկայացնում են Վարչական կոմիտե, որն այնուհետև քննարկում է վեճը և առաջարկություններ ներկայացնում դրա կարգավորման համար:

3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմերը կարող են նախապես համաձայնել, որ ընդունելու են Վարչական կոմիտեի առաջարկությունները որպես պարտադիր ուժ ունեցող:

Ստորագրում, վավերացում և միացում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։