Հոդված 24
Հոդված 24
1. Խորհրդի ցանկացած անդամ և Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված գործակալությունների ցանկացած անդամ կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ`
ա) ստորագրելով Կոնվենցիան՝ առանց վավերացման վերաբերյալ վերապահման.
բ) վավերացման պայմանով ստորագրելուց հետո՝ վավերագիրն ի պահ հանձնելով. կամ
գ) միանալով Կոնվենցիային:
2. Սույն Կոնվենցիան բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված անդամների ստորագրման համար կա՛մ Խորհրդի նիստերին, որոնց ընթացքում այն ընդունվել է, կա՛մ, այնուհետև, Խորհրդի՝ Բրյուսելում գտնվող գլխամասային գրասենյակում` մինչև 1991 թվականի հունիսի 30-ը: Այդ օրվանից հետո այն բաց է անդամների միանալու համար:
3. Պայմանավորվող կողմի կողմից առաջադրված որևէ առանձին մաքսային տարածք ներկայացնող ցանկացած պետություն կամ կառավարություն, որը պատասխանատու է իր դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական վարման համար, որը, սակայն, չլինելով սույն հոդվածի 1-ին կետում նշված կազմակերպությունների անդամ, անկախ է իր երկրի առևտրային հարաբերություններն իրականացնելիս և որին, Վարչական կոմիտեի խնդրանքով, ավանադապահն անդամակցության նպատակով հրավեր է ուղարկել, կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ՝ միանալով Կոնվենցիային՝ ուժի մեջ մտնելուց հետո:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ կետերում նշված ցանկացած անդամ, պետություն կամ մաքսային տարածք սույն Կոնվենցիան առանց վավերացման վերաբերյալ վերապահման ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս պետք է նշի այն հավելվածները, որոնք նա ընդունում է` պարտադիր ընդունելով Ա հավելվածը և առնվազն մեկ այլ հավելված: Նա կարող է հետագայում ավանդապահին ծանուցել մեկ կամ ավելի հավելվածներ ընդունելու մասին:
5. Այն Պայմանավորվող կողմերը, որոնք ընդունում են Վարչական կոմիտեի որոշմամբ սույն Կոնվենցիայում ներառվող որևէ նոր հավելված, այդ մասին պարտավոր են ծանուցել ավանդապահին՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
6. Պայմանավորվող կողմերն ավանդապահին հաղորդում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 24-րդ հոդվածի 7-րդ կետի, Ա հավելվածի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Ե հավելվածի 4-րդ հոդվածի կիրառման պայմանները կամ դրանցով պահանջվող տեղեկությունները: Նրանք պետք է նաև տեղեկացնեն այդ դրույթների կիրառման ցանկացած փոփոխության մասին:
7. Ցանկացած Մաքսային կամ Տնտեսական միություն կարող է դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ` սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերին համապատասխան: Այդ Մաքսային կամ Տնտեսական միությունը տեղեկացնում է ավանդապահին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասության մասին: Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունն իր իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ իր անունից իրականացնում է իրավունքներ և կատարում պարտավորություններ, որոնք սույն Կոնվենցիայով դրվում են այն անդամների վրա, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր են: Նման դեպքում այս անդամները իրավասու չեն առանձին իրականացնելու այդ իրավունքները՝ ներառյալ քվեարկության իրավունքը:
Ավանդապահը