Հոդված 25
Հոդված 25
1. Սույն Կոնվենցիան, դրա վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման բոլոր ստորագրությունները, ինչպես նաև վավերացման կամ միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ի պահ են հանձնվում Խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Ավանդապահը`
ա) ստանում է սույն Կոնվենցիայի բնօրինակները և ապահովում է դրանց պահպանումը,
բ) պատրաստում է սույն Կոնվենցիայի բնօրինակների հաստատված պատճենները և դրանք փոխանցում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերում նշված անդամներին և Մաքսային կամ Տնտեսական միություններին,
գ) ստանում է վավերացման վերաբերյալ վերապահմամբ կամ առանց այդ վերապահման, սույն Կոնվենցիան վավերացնելու կամ դրան միանալու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, ինչպես նաև ստանում և ապահովում է սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման և հաղորդագրության պահպանումը,
դ) ստուգում է, ստորագրության կամ սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության՝ սահմանված կարգով և պատշաճ ձևով կատարված լինելը և անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացնում է համապատասխան Պայմանավորվող կողմին,
ե) ծանուցում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերին, այլ ստորագրող կողմերին, Խորհրդի այն անդամներին, որոնք սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր չեն, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին`
- սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածին համապատասխան` հավելվածների ընդունման, ստորագրման, վավերացման և դրանց միանալու մասին,
- այն նոր հավելվածների մասին, որոնք Վարչական կոմիտեն որոշել է ներառել սույն Կոնվենցիայում,
- սույն Կոնվենցիայի և յուրաքանչյուր հավելվածի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին՝ սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն,
- սույն Կոնվենցիայի 24-րդ, 29-րդ, 30-րդ և 32-րդ հոդվածների համաձայն ստացված ծանուցումների մասին,
- սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածով նախատեսված դադարեցման մասին,
- սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին:
3. Պայմանավորվող կողմի և ավանդապահի միջև վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ առաջացած տարաձայնությունների դեպքում ավանդապահը կամ այդ Պայմանավորվող կողմը հարցը ներկայացնում են մյուս Պայմանավորվող կողմերի և սույն Կոնվենցիան ստորագրած կողմերի կամ, համապատասխան դեպքերում, Խորհրդի ուշադրությանը:
Ուժի մեջ մտնելը