Հոդված 26
Հոդված 26
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերում նշված հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահումով ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ստորագրում է սույն Կոնվենցիան` առանց վավերացման մասին վերապահումով, վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահմամբ ստորագրելուց կամ վավերացնելուց կամ միանալու մասին իրենց վավերագրերն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան տվյալ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում` սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելուց կամ վավերացման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
3. Սույն Կոնվենցիայի ցանկացած հավելված ուժի մեջ է մտնում երեք ամիս հետո՝ սկսած այն պահից, երբ հինգ Անդամներ կամ Մաքսային կամ Տնտեսական միություններ ընդունեն տվյալ հավելվածը:
4. Ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որն ընդունում է հավելվածը հինգ Անդամների կամ Մաքսային կամ Տնտեսական միությունների կողմից այն ընդունելուց հետո, տվյալ Պայմանավորվող կողմի համար այդ հավելվածն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին ծանուցելուց հետո երեք ամիս անց: Այնուամենայնիվ, որևէ հավելված Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ չի մտնում նախքան այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:
Չեղյալ հայտարարելու վերաբերյալ դրույթ