Հոդված 30
Հոդված 30
1. Ցանկացած Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիան առանց վավերացման մասին վերապահման ստորագրելիս կամ վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է ավանդապահին ծանուցելու միջոցով հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է բոլոր կամ ցանկացած առանձին այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում: Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալու օրվանից երեք ամիս հետո: Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիան չի կիրառվում ծանուցման մեջ նշված տարածքների նկատմամբ՝ նախքան այդ Պայմանավորվող կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելը:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցել է այն տարածքի նկատմամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածելու մասին, որի միջազգային հարաբերությունների համար այդ կողմը պատասխանատվություն է կրում, կարող է սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան ծանուցել ավանդապահին, որ տվյալ տարածքում սույն Կոնվենցիան այլևս չի կիրառվելու:
Դադարեցումը