Գլուխ V · Եզրափակիչ դրույթներ
Հոդված 34
Հոդված 34
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ սույն Կոնվենցիան ենթակա է գրանցման Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում՝ ավանդապահի դիմումի հիման վրա:
Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստամբուլում՝ հազար ինը հարյուր իննսուն թվականի հունիսի քսանվեցին, մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերը հավասարազոր են: Ավանդատուին խնդրանք է ներկայացվում պատրաստել և շրջանառել սույն Կոնվենցիայի արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն պաշտոնական թարգմանությունները:
Հավելվածներ