Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Լուսինը և նրա բնական ռեսուրսները մարդկության ընդհանուր ժառանգությունն են, ինչն արտահայտվում է սույն Համաձայնագրի դրույթներում, մասնավորապես՝ սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ։

2. Լուսինը չի կարող յուրացվել պետությունների կողմից՝ ո՛չ ինքնիշխանություն հռչակելու, ո՛չ այն օգտագործելու կամ զավթելու և ո՛չ էլ որևէ այլ միջոցով։

3. Լուսնի մակերևույթը կամ ընդերքը, կամ նրա որևէ մաս կամ այնտեղ առկա բնական ռեսուրսները չպետք է դառնան որևէ պետության, միջազգային միջկառավարական կամ հասարակական կազմակերպության, ազգային կազմակերպության կամ ոչ պետական կազմակերպության սեփականությունը։ Լուսնի մակերևույթի վրա կամ ընդերքում անձնակազմի, տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների, այդ թվում՝ նրա մակերևույթի և ընդերքի հետ կապված կառույցների տեղակայումը չպետք է հանգեցնի Լուսնի մակերևույթի կամ ընդերքի կամ նրա որևէ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի։ Վերը նշված դրույթները չեն խախտում սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված միջազգային ռեժիմը։

4. Կողմ պետություններն իրավունք ունեն հետազոտելու և օգտագործելու Լուսինը՝ առանց որևէ խտրականության, հավասարության սկզբունքի հիման վրա և միջազգային իրավունքին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագրի Կողմ պետությունները սույնով հանձն են առնում ստեղծել միջազգային ռեժիմ, այդ թվում՝ համապատասխան ընթացակարգեր, Լուսնի բնական ռեսուրսների շահագործումը կարգավորելու համար, քանի որ այդպիսի շահագործումը շուտով իրագործելի կդառնա։ Այս դրույթը պետք է կատարվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածին համապատասխան։

6. Սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ նշված միջազգային ռեժիմի ստեղծումը խթանելու համար Կողմ պետությունները, հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում, տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև հանրությանն ու միջազգային գիտական համայնքին այն բնական ռեսուրսների մասին, որոնք նրանք կարող են հայտնաբերել Լուսնի վրա։

7. Ստեղծման ենթակա միջազգային ռեժիմի հիմնական նպատակները ներառում են.

ա) Լուսնի բնական ռեսուրսների կանոնակարգված և անվտանգ զարգացումը,

բ) այդ ռեսուրսների ռացիոնալ կառավարումը,

գ) այդ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների ընդլայնումը,

դ) այդ ռեսուրսներից ստացված օգուտների արդարացի բաժանումը Կողմ հանդիսացող բոլոր պետությունների միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով զարգացող երկրների շահերին և կարիքներին, ինչպես նաև այն երկրների ջանքերին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ներդրումն են ունեցել Լուսնի հետազոտման գործում։

8. Լուսնի բնական ռեսուրսների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացվում է սույն հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված նպատակներին, ինչպես նաև սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։