Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Լուսնի հետազոտումը և օգտագործումը վերապահվում է ամբողջ մարդկությանը և պետք է տեղի ունենա ի շահ բոլոր պետությունների՝ անկախ նրանց գիտական կամ տնտեսական զարգացման աստիճանից։ Պատշաճ կերպով հաշվի են առնվում ներկա և ապագա սերունդների շահերը, ինչպես նաև, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, կենսապայմանները բարելավելու և տնտեսական ու սոցիալական առաջընթացը և զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։

2. Լուսնի հետազոտման և օգտագործման հետ կապված բոլոր մյուս գործողությունների առնչությամբ Կողմ պետությունները պետք է առաջնորդվեն համագործակցության և փոխադարձ օգնության սկզբունքներով։ Սույն Համաձայնագրի համաձայն՝ միջազգային համագործակցությունը պետք է լինի հնարավորինս ընդգրկուն և կարող է իրականացվել բազմակողմանիորեն, երկկողմանիորեն կամ միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։