Հոդված 2
Հոդված 2
Լուսնի վրա կատարվող բոլոր գործողությունները, ներառյալ դրա հետազոտումը և օգտագործումը, իրականացվում են միջազգային իրավունքի, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, և հաշվի է առնվում «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Կողմ պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիրը, որն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի կողմից 1970 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ի նպաստ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ու խթանելով միջազգային համագործակցությունն ու փոխըմբռնումը և պատշաճ կերպով հաշվի առնելով բոլոր մյուս Կողմ պետությունների համապատասխան շահերը։