Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Կողմ պետությունները, առանց որևէ խտրականության, հավասարության սկզբունքի հիման վրա և միջազգային իրավունքին համապատասխան, ունեն Լուսնի վրա գիտական հետազոտություններ իրականացնելու ազատություն։

2. Գիտական հետազոտություններ իրականացնելիս և ի կատարումն սույն Համաձայնագրի դրույթների՝ Կողմ պետություններն իրավունք ունեն Լուսնի վրա հավաքելու և այնտեղից դուրս բերելու Լուսնի հանքանյութերի և այլ նյութերի նմուշներ։ Այդ նմուշները պետք է գտնվեն այն Կողմ պետությունների տնօրինման տակ, որոնք նպաստել են դրանց հավաքմանը, և կարող են օգտագործվել նրանց կողմից` գիտական նպատակներով։ Կողմ պետությունները պետք է հաշվի առնեն գիտական հետազոտությունների նպատակով` Կողմ հանդիսացող այլ հետաքրքրված պետությունների և միջազգային գիտական համայնքի համար այդ նմուշների մի մասը հասանելի դարձնելու նպատակահարմարությունը։ Գիտական հետազոտությունների ընթացքում Կողմ պետությունները կարող են նաև օգտագործել Լուսնի հանքանյութեր և այլ նյութեր այնպիսի քանակությամբ, որն անհրաժեշտ է նրանց առաքելությունների իրականացմանը նպաստելու համար։

3. Կողմ պետությունները համաձայնում են, որ ցանկալի է հնարավորության և իրագործելիության առավելագույն սահմաններում փոխանակել գիտական և այլ անձնակազմեր դեպի Լուսին գիտարշավների ժամանակ և Լուսնի վրա գտնվող օբյեկտներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։