Հոդված 18
Հոդված 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց տասը տարի հետո այն վերանայելու հարցը պետք է ընդգրկվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախնական օրակարգում, որպեսզի, ելնելով համաձայնագրի նախկին կիրառումից, որոշվի, թե արդյոք առկա է այն վերանայելու կարիք։ Սակայն Համաձայնագիրն հինգ տարի ուժի մեջ լինելուց հետո` ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ որպես ավանդապահ, պետք է, Համաձայնագրի Կողմ պետությունների մեկ երրորդի պահանջով և Կողմ հանդիսացող պետությունների մեծ մասի համաձայնությամբ, հրավիրի Կողմ պետությունների խորհրդաժողով՝ սույն Համաձայնագիրը վերանայելու համար։ Վերանայման հարցով խորհրդաժողովի ընթացքում նաև պետք է դիտարկվի 11-րդ հոդվածի 5-րդ պարբերության կատարման հարցը՝ այդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված սկզբունքի հիման վրա և, մասնավորապես, հաշվի առնելով ցանկացած համապատասխան տեխնոլոգիական զարգացում։