Հոդված 7
Հոդված 7
1. Կողմ պետությունները Լուսինը հետազոտելիս և օգտագործելիս միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու համար Լուսնի շրջակա միջավայրի` գոյություն ունեցող հավասարակշռության խաթարումը, որն առաջանում է այդ միջավայրում կատարված բացասական փոփոխությունների, միջավայրի համար օտար նյութեր ներմուծելու պատճառով այդ միջավայրի վնասակար աղտոտման հետևանքով կամ այլ կերպով։ Կողմ պետությունները նաև միջոցներ են ձեռնարկում` խուսափելու համար երկրագնդի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն գործելուց, որը կարող է առաջանալ արտերկրային նյութերի ներմուծման հետևանքով կամ այլ կերպով։
2. Կողմ պետությունները տեղեկացնում են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն, իրենց ընդունած միջոցների մասին, ինչպես նաև, հնարավորության առավելագույն սահմաններում, նախօրոք տեղեկացնում են նրան Լուսնի վրա իրենց կողմից ռադիոակտիվ նյութերի տեղակայման բոլոր դեպքերի և տեղակայման նպատակների մասին։
3. Կողմ պետությունները զեկուցում են Կողմ մյուս պետություններին և գլխավոր քարտուղարին Լուսնի վրա հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տարածքների մասին, որպեսզի, չսահմանափակելով Կողմ մյուս պետությունների իրավունքները, հնարավոր լինի դիտարկել այդ տարածքները միջազգային գիտական արգելոցներ համարելու հարցը, որոնց համար հատուկ պաշտպանական միջոցառումներ պետք է համաձայնեցվեն՝ Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինների հետ խորհրդակցությամբ։