Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն կարող է հավաստիանալ, որ Լուսնի հետազոտման ու օգտագործման ոլորտում Կողմ հանդիսացող մյուս պետությունների գործունեությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի դրույթներին։ Այդ նպատակով Լուսնի վրա գտնվող բոլոր տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայանները և օբյեկտները պետք է հասանելի լինեն մյուս Կողմ պետությունների համար։ Կողմ հանդիսացող այդ պետությունները պետք է ողջամիտ ժամկետում նախապես ծանուցեն նախատեսվող այցի մասին, որպեսզի հնարավոր լինի անցկացնել համապատասխան խորհրդակցություններ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ անվտանգությունն ապահովելու և այցելության ենթակա օբյեկտի բնականոն աշխատանքը խաթարելուց խուսափելու համար։ Սույն հոդվածի պահանջները կատարելու համար ցանկացած Կողմ պետություն կարող է գործել իր անունից կամ ցանկացած այլ Կողմ պետության` լիարժեք կամ մասնակի օժանդակությամբ կամ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում համապատասխան միջազգային ընթացակարգերի միջոցով՝ Կանոնադրությանը համաձայն։

2. Այն Կողմ պետությունը, որը պատճառ ունի կարծելու, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում սույն Համաձայնագրով իր վրա դրված պարտավորությունները, կամ որ մեկ այլ Կողմ պետություն խոչընդոտում է սույն Համաձայնագրի համաձայն Կողմ հանդիսացող առաջին պետությանն ընձեռված իրավունքների իրականացումը, կարող է պահանջել խորհրդակցությունների անցկացում Կողմ հանդիսացող այդ պետության հետ։ Այն Կողմ պետությունը, որն ստանում է նման պահանջ, անհապաղ ներգրավվում է այդպիսի խորհրդակցության մեջ։ Կողմ հանդիսացող ցանկացած այլ պետություն, որը նույնպիսի պահանջ է ներկայացնում, ունի այդ խորհրդակցություններին մասնակցելու իրավունք։ Կողմ յուրաքանչյուր պետություն, որը մասնակցում է նման խորհրդակցությունների, պետք է ձգտի հասնելու ցանկացած վեճի՝ փոխադարձաբար ընդունելի լուծման և պետք է հաշվի առնի Կողմ բոլոր պետությունների իրավունքներն ու շահերը։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը պետք է տեղեկացվի խորհրդակցությունների արդյունքների մասին և ստացված տեղեկատվությունը փոխանցի Կողմ հանդիսացող բոլոր շահագրգիռ պետություններին։

3. Եթե խորհրդակցությունների արդյունքում վեճը փոխադարձաբար ընդունելի տարբերակով չի լուծվում այնպես, որ պատշաճ կերպով հաշվի առնվեն բոլոր Կողմ պետությունների իրավունքներն ու շահերը, ապա շահագրգիռ կողմերը ձեռնարկում են բոլոր միջոցները, վեճի հանգամանքներին և բնույթին համապատասխան, իրենց ընտրած այլ խաղաղ ուղիներով վեճը լուծելու համար։ Եթե դժվարություններ են առաջանում՝ կապված խորհրդակցություններն սկսելու հետ, կամ խորհրդակցությունների արդյունքում վեճը փոխադարձաբար ընդունելի տարբերակով չի լուծվում, ապա Կողմ ցանկացած պետություն վեճը լուծելու համար կարող է դիմել գլխավոր քարտուղարի օգնությանը` առանց Կողմ հանդիսացող ցանկացած այլ շահագրգիռ պետության համաձայնությունն ստանալու։ Այն Կողմ պետությունը, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Կողմ հանդիսացող մեկ այլ շահագրգիռ պետության հետ, մասնակցում է այդ խորհրդակցություններին կա՛մ անմիջականորեն, կա՛մ որպես միջնորդ հանդես եկող՝ մեկ այլ Կողմ պետության կամ գլխավոր քարտուղարի միջոցով՝ ըստ իր հայեցողության։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։