Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագրի Կողմ պետությունները միջազգային պատասխանատվություն են կրում Լուսնի վրա պետական մակարդակով գործունեություն իրականացնելու համար՝ անկախ այն հանգամանքից` այդ գործունեությունն իրականացնում են պետական մարմինները, թե ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաև` երաշխավորելու համար, որ պետական մակարդակով իրականացվող գործունեությունը համապատասխանում է սույն Համաձայնագրի դրույթներին։ Կողմ պետություններն ապահովում են, որ իրենց իրավազորության տակ գտնվող ոչ պետական կազմակերպությունները Լուսնի վրա գործունեություն ծավալեն միայն Կողմ հանդիսացող համապատասխան պետության իշխանության և շարունակական վերահսկողության ներքո։

2. Կողմ պետությունները գիտակցում են, որ Լուսնի վրա ծավալվող ավելի լայնատարած գործունեության արդյունքում, ի լրումն «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի և «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիայի, կարող է Լուսնի վրա հասցված վնասի համար պատասխանատվությանը վերաբերող ավելի մանրամասն համաձայնության անհրաժեշտություն առաջանալ։ Ցանկացած նմանատիպ համաձայնություն մշակվում է սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։