Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Սույն Համաձայնագիրը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Նյու Յորքում գտնվող՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։

2. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման ստորագրող պետությունների կողմից: Ցանկացած պետություն, որը չի ստորագրում սույն Համաձայնագիրը նախքան ուժի մեջ մտնելը, սույն հոդվածի 3–րդ պարբերության համաձայն, կարող է ցանկացած ժամանակ միանալ Համաձայնագրին։ Վավերացման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման մասին հինգերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

4. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ է հանձնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, այն ուժի մեջ է մտնում ցանկացած այդպիսի փաստաթուղթ ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը։

5. Գլխավոր քարտուղարն անհապաղ տեղեկացնում է բոլոր ստորագրող և միացող պետություններին յուրաքանչյուր ստորագրման ամսաթվի, սույն Համաձայնագրի վավերացման կամ դրան միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու ամսաթվի, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի և այլ ծանուցումների մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։