Հոդված 10
Հոդված 10
1. Կողմ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր գործուն միջոցները՝ պաշտպանելու համար Լուսնի վրա գտնվող անձանց կյանքը և առողջությունը։ Այդ նպատակով նրանք Լուսնի վրա գտնվող ցանկացած անձի պետք է համարեն տիեզերագնաց՝ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի V հոդվածի իմաստով, և տիեզերանավի անձնակազմի անդամ՝ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագրի իմաստով։
2. Կողմ պետությունները Լուսնի վրա աղետի ենթարկված անձանց պետք է ապաստան տրամադրեն իրենց կայաններում, օբյեկտներում, տիեզերական ապարատներում և այլ հարմարություններում։