Հոդված 12
Հոդված 12
1. Կողմ պետությունները պահպանում են իրենց իրավազորությունը և վերահսկողությունը Լուսնի վրա գտնվող իրենց անձնակազմի, տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների նկատմամբ։ Լուսնի վրա գտնվելու հանգամանքը չպետք է ազդի տիեզերական ապարատների, սարքավորումների, հարմարությունների, կայանների և օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքների վրա։
2. Այն տիեզերական ապարատների, օբյեկտների և սարքավորումների կամ դրանց բաղկացուցիչ մասերի հետ, որոնք գտնվել են դրանց նախանշված վայրից բացի այլ վայրում, պետք է վարվել «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն։
3. Մարդու կյանքի համար վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների դեպքում Կողմ պետությունները կարող են օգտագործել մյուս Կողմ պետությունների՝ Լուսնի վրա գտնվող սարքավորումները, տիեզերական ապարատները, օբյեկտները, հարմարությունները կամ պաշարները։ Այդ միջոցների օգտագործման մասին անհապաղ պետք է ծանուցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին կամ Կողմ հանդիսացող համապատասխան պետությանը։