Հոդված 16
Հոդված 16
Բացառությամբ 17-րդ և 21-րդ հոդվածների՝ սույն Համաձայնագրում պետություններին կատարված հղումները պետք է համարվեն կիրառելի ցանկացած միջազգային միջկառավարական կազմակերպության դեպքում, որը գործունեություն է իրականացնում տիեզերքում, եթե այդ կազմակերպությունը հայտարարում է, որ ընդունում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները, և եթե այդ կազմակերպությանն անդամակցող պետությունների մեծամասնությունը սույն Համաձայնագրի և «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի Կողմ պետություններ են։ Ցանկացած այդպիսի կազմակերպության անդամակցող պետությունները, որոնք սույն Համաձայնագրի Կողմ պետություններ են, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար, որ կազմակերպությունը հայտարարություն կատարի՝ համաձայն վերոնշյալի։