Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Կողմ պետությունները կարող են Լուսնի հետազոտման և օգտագործման ոլորտում իրենց գործունեությունը ծավալել Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքի ցանկացած վայրում՝ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն։

2. Այդ նպատակով Կողմ պետությունները կարող են, մասնավորապես.

ա) իրականացնել իրենց տիեզերական օբյեկտների վայրէջքը Լուսնի վրա և արձակել դրանք Լուսնից,

բ) տեղակայել իրենց անձնակազմերը, տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայաններն ու օբյեկտները Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքի ցանկացած վայրում։

Անձնակազմերը, տիեզերական ապարատները, սարքավորումները, հարմարությունները, կայաններն ու օբյեկտները կարող են ազատորեն տեղաշարժվել կամ դրանք կարելի է ազատորեն տեղաշարժել Լուսնի մակերևույթի վրա կամ Լուսնի ընդերքում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ Կողմ պետությունների գործունեությունը չպետք է խոչընդոտի մյուս Կողմ պետությունների կողմից Լուսնի վրա իրականացվող գործունեությանը։ Նման խոչընդոտներ առաջանալու դեպքում Կողմ շահագրգիռ պետությունները պետք է անցկացնեն խորհրդակցություններ՝ սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։