Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Կողմ պետությունները Լուսնի վրա կարող են ստեղծել մարդու կողմից կառավարվող և մարդու կողմից չկառավարվող կայաններ։ Կողմ հանդիսացող այն պետությունը, որը կայան է ստեղծում, օգտագործում է միայն այն տարածքը, որն անհրաժեշտ է այդ կայանի կարիքների համար, և անմիջապես տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ կայանի գտնվելու վայրի ու նպատակների մասին։ Հետագայում` տարին մեկ անգամ, այդ պետությունը նաև տեղեկացնում է գլխավոր քարտուղարին, թե արդյոք կայանը շարունակում է գործել, և արդյոք փոխվել են դրա նպատակները։

2. Կայանները տեղադրվում են այնպես, որ չխոչընդոտեն այն Կողմ պետությունների անձնակազմերի, տիեզերական ապարատների և սարքավորումների ազատ մուտքը Լուսնի ցանկացած տարածք, որոնք գործունեություն են ծավալում Լուսնի վրա` սույն Համաձայնագրի կամ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի I հոդվածի դրույթների համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։