Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությանը/ավիաընկերություններին իրավունք է տրամադրում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարները, որոնք ստացվել են համապատասխան Պայմանավորվող կողմի պետական տարածքում։ Այդ փոխանցումները պետք է կատարվեն պաշտոնական փոխանակման դրույքաչափի համաձայն կամ պաշտոնական դրույքաչափի բացակայության դեպքում՝ տվյալ վճարման համար գերակայելի արտերկրյա շուկայական կուրսով:
2. Եթե Պայմանավորվող կողմը սահմանափակումներ է դնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության կողմից ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցված գումարների փոխանցման վրա, ապա վերջինս իրավունք ունի պատասխան սահմանափակումներ սահմանել այդ Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության նկատմամբ: