Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Եթե սույն համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրարկմանը վերաբերող տարաձայնություն է ծագում Պայմանավորվող կողմերի միջև, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները առաջին հերթին պետք է փորձեն այն կարգավորել բանակցությունների միջոցով։

2. Եթե Պայմանավորվող կողմերը չկարողանան կարգավորել տարաձայնությունը բանակցությունների միջոցով, ապա այն երկուստեք համաձայնությամբ կարող է ուղղվել որևէ անձի կամ մարմնի, կամ այն, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով, վճռի նպատակով կարող է ներկայացվել երեք արբիտրներից բաղկացած միջնորդ դատարան, որը կազմվում է հետևյալ կերպ

ա/ Միջնորդ դատարանին դիմելու մասին ծանուցման ստանալուց 30 օր հետո, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկ արբիտր։ Վեճի նկատմամբ չեզոք համարվող պետության քաղաքացին, որը պետք է գործի որպես դատարանի նախագահ, կնշանակվի որպես երրորդ արբիտր՝ երկու արբիտրների համաձայնությամբ, երկրորդի նշանակումից 60 օր հետո։

բ/ Եթե վերը նշված ժամանակային հատվածում որևէ նշանակում չի կատարվել, Պայմանավորվող կողմը 30 օրվա ընթացքում անհրաժեշտ նշանակումները կատարելու համար կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին։ Եթե նախագահը համարի, որ ինքը վեճի նկատմամբ չեզոք չհամարվող պետության քաղաքացի է, ապա ավագ փոխնախագահը, որը նույն հիմքով չի որակազրկված, ինքն է կատարում անհրաժեշտ նշանակումները։

գ/ Բացառությամբ սույն հոդվածով նախատեսվածից, կամ ըստ Պայմանավորվող կողմերի միջև կայացրած այլ համաձայնության, դատարանն ինքն է որոշում իր իրավազորության սահմանները և հաստատում իր ընթացակարգը։

Դատարանի որոշմամբ, կամ Պայմանավորվող կողմի խնդրանքով, դատարանին ներկայացվող ճշգրիտ հարցերի և հատուկ ընթացակարգերի շուրջ կոնֆերանսը պետք է կայացվի ոչ ուշ քան դատարանի լրիվ կազմի հաստատումից 30 օր հետո։

դ/ Բացառությամբ Պայմանավորվող կողմերի կողմից այլ կերպ համաձայնություն կայացնելու կամ դատարանի կողմից նախատեսված դեպքի, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, դատարանի լրիվ կազմի հաստատումից հետո 45 օրվա ընթացքում, պետք է ներկայացնի հուշագիր։ Պատասխանները կկայացվեն 60 օր հետո։ Պատասխանների կայացման ընդունված ամսաթվից 30 օր հետո, Կողմի խնդրանքով կամ իր որոշմամբ, դատարանը կայացնում է լսում։

ե/ Լսումների ավարտից հետո 30 օրվա ընթացքում, կամ եթե լսում չի կայացվել, երկու պատասխանների ներկայացման ամսաթվից հետո դատարանը պետք է փորձի տալ գրավոր որոշում։ Որոշումը կայացվում է ձայների մեծամասնությամբ։

զ/ Պայմանավորվող կողմը կարող է որոշման պարզաբանման շուրջ խնդրանք ներկայացնել նրա ստացումից 15 օրվա ընթացքում և նման պարզաբանումը պետք է ներկայացվի նման խնդրանքից 15 օրվա ընթացքում։

է/Դատարանի որոշումը պետք է պարտադիր բնույթ կրի Պայմանավորվող կողմերի համար։

ը/ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կմարի իր կողմից նշանակված արբիտրի ծախսերը։ Դատարանի մյուս ծախսերը հավասարապես կբաժանվեն Պայմանավորվող կողմերի միջև ներառյալ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության Խորհրդի նախագահի կամ նրա փոխնախագահի կողմից սույն հոդվածի 2-րդ կետի ընթացակարգերի կիրառման արդյունքում գոյացած ծախսերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։