Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Պայմանավորվող մեկ կողմի ավիացիոն իշխանությունները, պահանջի դեպքում, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին պետք է ներկայացնեն պարբերական կամ վիճակագրության այլ հաշվետվություններ, որոնք կարող են ընդունված կարգով պահանջվել այդ առաջին Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցություններում ապահովվող տարողությունների վերանայման նպատակով։ Նման հաշվետվությունները պետք է ներառեն այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են համաձայնեցված հաղորդակցություններում այդ ավիաընկերությունների կողմից իրականացվող փոխադրումների ծավալի և նման փոխադրումների մեկնակետերի և նպատակակետերի որոշարկման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։