Հոդված 2
Հոդված 2
ՉԻԿԱԳՈՑԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Համաձայնագիրը կիրառելիս, Պայմանավորվող կողմերը պետք է գործեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթների համապատասխան, որը ստորագրման համար բացվել է 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում՝ ներառելով հավելվածները և Կոնվենցիայի կամ նրա Հավելվածների ցանկացած այլ փոփոխությունները, որոնք կիրառելի են երկու Պայմանավորվող կողմերի նկատմամբ, այնքանով, որքանով որ այս դրույթները կիրառելի են միջազգային օդային հաղորդակցությունների նկատմամբ։