Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

1. Օդանավի թռիչքային պիտանելիության վկայականները, իրավասության վկայականները և հավաստագրերը, որոնք տրվել կամ վավեր են ճանաչվել Պայմանավորվող մեկ կողմի կողմից և դեռևս ուժի մեջ են, համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով պետք է վավեր ճանաչվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի կողմից, պայմանով, որ նման վկայականները և հավաստագրերը տրվել են կամ վավեր ճանաչվել համաձայն և ի համապատասխան Կոնվենցիայով հաստատված չափանիշների։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում սույն համաձայնագրի հոդված 3-ի 2-րդ ենթակետով տրված իրավունքների համաձայն կատարվող թռիչքների համար մերժելու ներկայացվող իրավասության վկայականները և հավաստագրերը, որոնք տրված են մյուս Պայմանավորվող կողմից իր երկրի քաղաքացիներին։

2. Եթե մի Պայմանավորվող կողմի կողմից տրված կամ վավեր ճանաչված վկայականների կամ հավաստագրերի պայմանները կամ արտոնությունները թույլատրում են տարբերությունները Կոնվենցիայով հաստատված չափանիշներից, և եթե այդ տարբերությունները ներկայացված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, մյուս կողմի ավիացիոն իշխանությունները կարող են խորհրդակցություններ պահանջել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ համաձայն սույն համաձայնագրի Հոդված 12-ի /խորհրդակցություններ/՝ համոզվելու համար, որ հարցն ընդունելի է իրենց համար։ Սույն հարցի առնչությամբ համաձայնության չգալը հիմք կհանդիսանա սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառելիության համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։