Հոդված 16
Հոդված 16
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն պետք է իրավունք ունենա, համաձայն մյուս Պայմանավորվող կողմի մուտքին, բնակությանը և զբաղվածությանը վերաբերող օրենքների և կանոնակարգումների, այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և պահել իր սեփական ղեկավար, տեխնիկական, շահագործողական և այլ մասնագիտական անձնակազմը, որը պահանջվում է օդային փոխադրումների ապահովման համար։
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն պետք է իրավունք ունենա, ուղղակիորեն կամ գործակալների միջոցով, զբաղվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օդային փոխադրումների վաճառքով՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում և համաձայն համապատասխան ազգային օրենքների և կանոնակարգումների։ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություն պետք է իրավունք ունենա վաճառելու և ցանկացած անձ ազատ է գնելու նման փոխադրումները տեղական դրամով կամ ցանկացած այլ ազատորեն փոխարկելի տարադրամով։