Հոդված 20
Հոդված 20
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից։
Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը։
Կատարված է Դոհա քաղաքում, 2002 թվականի ապրիլի 22-ին, երկու բնօրինակով՝ հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։
Մեկնաբանությունների ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:
Հավելված
Բաժին Ա.
Երթուղիները, որոնցով երկու ուղղությամբ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությունը.
Վայրեր
Հայաստանում Միջանկյալ
վայրեր Վայրեր
Կատարի Պետությունում Սահմաններից
դուրս գտնվող վայրեր
_____________________________________________________________________________________
Վայրեր
Հայաստանում ցանկացած
վայրեր Վայրեր
Կատարի Պետությունում ցանկացած
վայրեր
2. Երթուղիներ, որոնցով երկու ուղղությամբ կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ է իրականացնելու Կատարի Պետության կողմից նշանակված ավիաընկերությունը.
Վայրեր
Կատարում Միջանկյալ
վայրեր Վայրեր
Հայաստանում Սահմաններից
դուրս գտնվող վայրեր
_____________________________________________________________________________________
վայրեր
Կատարի Պետությունում ցանկացած
վայրեր վայրեր
Հայաստանում ցանկացած
վայրեր
ԲԱԺԻՆ Բ
1. Սահմանված երթուղիներում ցանկացած վայր կամ մի քանի վայրեր կարող են չօգտագործվել բոլոր չվերթների կամ դրանցից մի քանիսի ժամանակ՝ ըստ Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների շահերի։
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է շահագործումներ կատարել դեպի սույն համաձայնագրի հավելվածում սահմանված միջանկյալ վայրեր և սահմաններից դուրս գտնվող վայրեր, պայմանով, որ այս վայրերի և Պայմանավորվող կողմերի տարածքների վայրերի միջև փոխադրման ոչ մի իրավունքը չկիրառվի, մինչև որ փոխադրումների հինգերորդ ազատության իրավունքը հաստատվի համապատասխան ավիացիոն իշխանությունների միջև։
ԲԱԺԻՆ Գ
Համաձայնեցված չվացուցակների ցանկացած լրացուցիչ չվերթ, նշանակված ավիաընկերության կողմից կարող է իրականացվել նախնական դիմումի և Պայմանավորվող յուրաքանչյուր կողմի ավիացիոն իշխանությունների հաստատման հիման վրա։