Հոդված 14
Հոդված 14
ԼՐԱՑՈՒՄ
1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը անհրաժեշտ համարի փոփոխել սույն համաձայնագրի ցանկացած դրույթ, նման փոփոխությունը, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում սույն համաձայնագրի հոդված 12-ի համաձայն խորհրդակցությունից հետո, ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակմամբ։
2. Հավելված հանդիսացող չվացուցակների դրույթներից բացի Համաձայնագրի այլ դրույթների փոփոխումը պետք է հաստատվի Պայմանավորվող կողմերի կողմից՝ համաձայն իր սահմանադրական ընթացակարգերի։
3. Եթե փոփոխությանը վերաբերում է միայն հավելված հանդիսացող Չվացուցակի դրույթներին, ապա այն պետք է համաձայնեցվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև։