Հոդված 8
Հոդված 8
ՍԱԿԱԳՆԵՐ
1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածք և տարածքից կատարվող փոխադրումների համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից գանձվող սակագները պետք է սահմանվեն ընդունելի չափերով՝ անհրաժեշտ կարգով հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները, այդ թվում նաև օգտագործողի շահերը, շահագործման ծախսերը, հաղորդակցությունների բնույթը, միջնորդավճարների դրույքաչափը, չափավոր շահույթը, մյուս ավիաընկերությունների սակագները և ավիաշուկայի առևտրային այլ շահեր։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հնարավորության դեպքում համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների միջև և որտեղ որ հնարավոր է այդպիսի համաձայնություն պետք է կայացվի՝ օգտագործելով համապատասխան միջազգային մարմինների կամ կազմակերպությունների ընթացակարգերը։
3. Նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը, դրանց առաջարկվող կիրարկումից առնվազն 60 օր առաջ։ Առանձին դեպքերում, այդ ժամկետը ավիացիոն իշխանությունների փոխհամաձայնությամբ կարող է կրճատվել:
4. Սակագների հաստատումը կարող է տրվել անմիջապես։ Եթե ավիացիոն իշխանություններից ոչ մեկը սույն հոդվածի 3-րդ կետում նշված ամսաթվից հետո 30 օրվա ընթացքում չի հայտնել իր անհամաձայնությունը սակագների շուրջ, ապա այդ սակագները համարվում են հաստատված։ Այն դեպքում, երբ համաձայնեցման ժամկետը կրճատվում է սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն, ավիացիոն իշխանությունները կարող են պայմանավորվել, որ անհամաձայնության ներկայացման ժամկետը 30 օրից պակաս լինի։
5. Եթե սակագինը չի համաձայնեցվում սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, կամ, եթե սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն կիրառվող ժամկետում մեկ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ներկայացնում են ծանուցում սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն համաձայնեցված սակագների շուրջ իրենց անհամաձայնության մասին, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել փոխհամաձայնությամբ։
6. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարող փոխհամաձայնության գալ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման հարցում կամ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան սահմանվող որևէ սակագնի շուրջ, ապա այդ տարաձայնությունը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի դրույթներին համաձայն։
7. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագինը պետք է ուժի մեջ մնա այնքան, քանի դեռ նոր սակագին չի հաստատված։
Տվյալ սակագնի կիրարկելիության ժամկետը ավիացիոն իշխանությունների որոշմամբ կարող է երկարաձգվել նաև գործողության սկզբնական ժամկետը լրանալուց հետո։ Այնուամենայնիվ, սակագինը չպետք է սույն կետի հիման վրա երկարաձգվի իրեն ժամկետի լրացման օրից ոչ ավել, քան 12 ամիս։
8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կասեցնում են իրենց կողմից հաստատված կամ հաստատված համարվող նման սակագնի ընդունումը՝ 90 օրվա ծանուցում տալով նման սակագին կիրառող նշանակված ավիաընկերությանը։ Ավիաընկերությունը դադարեցնում է նման սակագինը այդ ժամանակահատվածի վերջում:
9. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի այն, որ երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունները խստորեն պահպանեն սույն հոդվածի դրույթների համաձայն փոխհամաձայնեցված և հաստատված սակագները։
10. Չնայած սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին, Պայմանավորվող որևէ կողմի ավիացիոն իշխանությունները չպետք է հաստատման համար մերժեն նշանակված ավիաընկերության կողմից իրենց ներկայացրած ցանկացած առաջարկվող սակագին, որը համապատասխանում է /օ-կ՝ ըստ գնի մակարդակի, պայմանների և մարման ժամկետների, բայց ոչ պարտադիր ձևով ըստ օգտագործվելիք երթուղիների/ միևնույն վայրերի միջև նույնական հաղորդակցությունների դիմաց այդ Պայմանավորվող կողմի ավիաընկերության կողմից գանձվող սակագնին։