Հոդված 1
Հոդված 1
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի շրջանակներում, եթե Համաձայնագրի տեքստում այլ մեկնաբանություն չի տրվում,
1. «Կոնվենցիա» տերմինը նշանակում է՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան, որը ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944թ. դեկտեմբերի 7-ին, և ներառում է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած հավելվածներ, հավելվածների կամ Կոնվենցիայի ցանկացած լրացում, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, եթե այդ հոդվածներն ու փոփոխությունները ուժի մեջ են մտել երկու Պայմանավորվող կողմերի համար կամ վավերացվել են նրանց կողմից.
2. «Ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետության առնչությամբ՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նրա ներկայիս կամ համանման գործառնությունները, Կատարի Պետության առնչությամբ՝ Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի նախագահ կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը ներկայումս լիազորված է իրականացնելու այդ նախագահի կողմից կատարվող ցանկացած գործառնություն կամ համանման գործառնություններ։
3. «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է՝ այն ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները, որը/որոնք նշանակված և լիազորված է/են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան.
4. «Տարածք»՝ պետության առնչությամբ ունի Կոնվենցիայի 2-րդ Հոդվածով նրա համար սահմանված նշանակությունը.
5. «Օդային հաղորդակցություն», «Միջազգային օդային հաղորդակցություն», «Ավիաընկերության» և «Կանգառ ոչ առևտրային նպատակներով» ունեն այն նշանակությունները, որը նրանց համար սահմանված է Կոնվենցիայի 96-րդ հոդվածով.
6. «Տարողություն»՝ օդանավի առնչությամբ նշանակում է օդանավի հնարավոր առևտրային բեռնվածությունը երթուղում կամ նրա մի մասում.
7. «Տարողություն»՝ սահմանված օդային հաղորդակցության նկատմամբ նշանակում է այդ հաղորդակցությունում օգտագործվող օդանավի տարողությունը՝ բազմապատկած նման օդանավի կողմից տվյալ ժամանակահատվածում և երթուղում, կամ երթուղու մի մասում շահագործվող թռիչքների հաճախականությամբ.
8. «Համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»՝ սույն համաձայնագրի Հավելվածում սահմանված միջազգային կանոնավոր օդային հաղորդակցությունները և երթուղիները.
9. «Սակագին»՝ այն գները, որոնք պետքը է վճարվեն ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման համար, և այն պայմանների համար, որոնց ներքո կիրառվում են այդ գները, ներառյալ գործակալային և մյուս օժանդակ ծառայությունների դիմաց վճարվող գները կամ պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման վճարի ու պայմանների.
10. «Համաձայնագիր»՝ սույն Համաձայնագիրը, նրան կից հավելվածները կամ նրանց ցանկացած փոփոխություն.
11. «Հավելված»՝ սույն համաձայնագրի հավելվածը։ Հավելվածները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում և Համաձայնագրի բոլոր վկայակոչումները պետքը է վերաբերվեն նաև Հավելվածներին, բացառությամբ այլ կերպ են նախատեսված դեպքերի։