Հոդված 3
Հոդված 3
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմին, նրա միջազգային օդային հաղորդակցությունների առնչությամբ, տրամադրում է հետևյալ իրավունքները՝
ա/ Անվայրէջք թռիչքի իրավունքը իր տարածքի վրայով.
բ/ Իր տարածքում ոչ առևտրային նպատակներով իրականացվող վայրէջքների իրավունք.
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույն համաձայնագրի համար հավելված հանդիսացող Չվացուցակների համապատասխան մասում սահմանված երթուղիներում կանոնավոր միջազգային օդային փոխադրամների շահագործման նպատակով մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն համաձայնագրով սահմանված իրավունքները։ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս, ի հավելումն սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքների, կօգտվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տվյալ երթուղու համար սույն համաձայնագրի Չվացուցակում սահմանված վայրերում կանգառներ կատարելու իրավունքից՝ համակցված կամ առանձնացված ձևով ուղևորներ և բեռ, ներառյալ փոստ օդանավ ընդունելու և իջեցնելու նպատակով։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում ոչինչ չի դիտվի որպես Պայմանավորվող մի կողմի ավիաընկերությանը իրավունքի տրամադրում ուղևորներ, բեռ, փոստ փոխադրելու մյուս Պայմանավորվող կողմի բնակավայրերի միջև վարձատրման կամ վարձակալության հիմունքներով։
4. Եթե զինված հակամարտության, քաղաքական անկարգությունների կամ զարգացումների կամ հատուկ և ոչ սովորական հանգամանքներից ելնելով մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը ի վիճակի չէ հաղորդակցություններ շահագործելու իր սովորական երթուղով, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է ջանքեր գործադրի հեշտացնելու նման հաղորդակցությունների շարունակական շահագործումը՝ երթուղիների համապատասխան ժամանակավոր վերադասավորում կատարելով։