Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով, իրավունք է ստանձնում մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ձևով ներկայացնել մեկ կամ մի քանի ավիաընկերության (ավիաընկերությունների) նշանակումը։

2. Նման նշանակումը ստանալուն պես, մյուս Պայմանավորվող կողմը, համաձայն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, անհապաղ թռիչքների շահագործման համապատասխան իրավունք է տրամադրում նշանակված ավիաընկերությանը/ավիաընկերություններին։

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները, մինչև թռիչքների թույլտվություն տալը, կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից պահանջել ապացույցներ առ այն, որ վերջինս ի վիճակի է կատարելու այն օրենքներով և իրավունքներով կարգորոշված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից կիրառվում են Կոնվենցիայի դրույթների համաձայն միջազգային հաղորդակցությունները շահագործելիս։

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի մերժել սույն հոդվածի 2-րդ կետում նշված թռիչքների շահագործման իրավունքի տրամադրումը կամ պահանջել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված իրավունքներից օգտվելիս ցանկացած այն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը բավարար ապացույցներ չունի առ այն, որ այդ ավիաընկերության նյութական սեփականության գերակայելի մասը և իրական վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին։

5. Նման ձևով նշանակված և թույլտվություն ստացած ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործումը այն պայմանով, որ այդ հաղորդակցության համար գործողության մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան հաստատված սակագները։

6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի, մյուս կողմի ավիացիոն իշխանությունների գրավոր համաձայնությամբ, նշանակված ավիաընկերությունը փոխարինել մեկ այլ ավիաընկերությամբ՝ հանդես գալով փոխարինվող ավիաընկերության անունից։ Նոր նշանակված ավիաընկերությունը օգտվելու է նույնպիսի իրավունքներից, կրելու է նույն պարտավորությունները, ինչ որ այն ավիաընկերությունը, որին նա փոխարինում է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։