Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ԹՌԻՉՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք անի չեղյալ հայտարարել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության թռիչքների շահագործման իրավունքը կամ ժամանակավորապես դադարեցնել նրա կողմից սույն Համաձայնագրի Հոդված 3-ում նշված իրավունքներից օգտվելը, կամ պահանջել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս.

ա/ ցանկացած այն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նյութական սեփականության գերակայելի մասը կամ իրական վերահսկողությունը պատկանում է ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին, կամ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիներին.

բ/ այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում այդ իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի ազգային օրենքներն ու կանոնները, կամ

գ/ այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը այլ կերպ չի համապատասխանեցնում իր շահագործումները սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին։

2. Եթե թռիչքային իրավունքի շուտափույթ չեղյալ հայտարարելը, դադարեցնելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների սահմանումը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այդ իրավունքները պետք է կիրառվեն միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։