Հոդված 6
Հոդված 6
ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ՄՅՈՒՍ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային հաղորդակցություններում շահագործվող օդանավերը, նրանց հաշվեցուցակային բորտային սարքավորումները, վառելանյութը և քսանյութերը, օդանավի օգտագործվող տեխնիկական պահեստամասերը, պաշարները, ներառյալ շարժիչները, օդանավի պաշարները /ինչպիսիք են սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտեղենը/, որոնք օդանավում են, փոխադարձության հիման վրա, մյուս Պայմանավորվող կողմի կողմից կազատվեն մաքսային բոլոր տուրքերից, ակցիզային տուրքերից և համանման վճարներից ու գանձումներից /բացառությամբ ծառայությունների դիմաց կատարվող վճարների/, պայմանով, որ այդ հաշվեցուցակային սարքավորումները և նման այլ իրերը մնում են օդանավի մեջ մինչև նրանց վերաարտահանումը։
2. Հաշվեցուցակային բորտային սարքավորումները, վառելանյութը, քսանյութերը, օգտագործվող տեխնիկական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, օդանավի պաշարները /ներառում են, բայց չեն սահմանափակվում այնպիսի ապրանքներով ինչպիսիք են սնունդը, խմիչքը և ծխախոտը/, տպագիր տոմսերի քանակությունը, օդային բեռնագրերը, ցանկացած տպագիր նյութ, որը կրում է Պայմանավորվող որևէ կողմի նշանակված ավիաընկերության տարբերանշանը, և նշանակված ավիաընկերության կողմից անվճար կարգով բաշխվող սովորական հրապարակչական նյութերը, որոնք ներմուծվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածք այդ նշանակված ավիաընկերության կողմից կամ նրա համար, կամ վերցված են այդ նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող օդանավ, փոխադարձության հիմունքներով մյուս Պայմանավորվող կողմի կողմից կազատվեն մաքսային բոլոր տուրքերից, ակցիզային հարկերից և համանման վճարներից և գանձումներից, որոնք հիմնված չեն ժամանելիս մատուցված ծառայությունների արժեքի վրա, եթե նույնիսկ նման հաշվեցուցակային սարքավորումները և նման այլ ապրանքները օգտագործվելու են Պայմանավորվող մյուս կողմի պետական տարածքով իրականացվող երթևեկության ցանկացած հատվածում, բացառությամբ ցանկացած այն վճարների, որոնք կսահմանվեն նշված մաքսային իշխանությունների կողմից նման վերահսկողության կամ հսկման համար։
3. Օդանավին պատկանող հաշվեցուցակային բորտային սարքավորումները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքները, անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել պահվել մյուս Պայմանավորվող կողմի մաքսային լիազոր իշխանությունների վերահսկման և հսկողության ներքո։
4. Հաշվեցուցակային բորտային սարքավորումները և սույն հոդվածի 1-ին կետում նշված այլ ապրանքները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի պետական տարածքում այդ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային իշխանությունների համաձայնությամբ։ Նման պարագայում, նման հաշվեցուցակային բորտային սարքավորումները և ապրանքները, փոխադարձության հիման վրա, կօգտվեն սույն հոդվածի 1-ին կետում սահմանված արտոնություններից, մինչև նրանց վերաարտահանվելը կամ այլ կերպ օգտագործվելը՝ ըստ մաքսային կանոնների։ Իսկ մինչ այդ, այդ մյուս կողմի մաքսային իշխանությունները, այնուամենայնիվ, կարող են պահանջել, որ նման հաշվեցուցակային բորտային սարքավորումները և ապրանքները ենթակա լինեն իրենց կողմից վերահսկման։
5. Սույն հոդվածով տրամադրված արտոնությունները հնարավոր են նաև այն իրավիճակում, երբ որևէ Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված հաշվեցուցակային բորտային սարքավորումները և այլ ապրանքները մյուս կողմի պետական տարածքում փոխառության կամ տեղափոխման նպատակով, համաձայնություն է կայացրել այլ ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ, պայմանով, որ այլ ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները նմանապես օգտվում են այդ մյուս Պայմանավորվող կողմի նման արտոնություններից։
6. Պայմանավորվող որևէ կողմի պետական տարածքով անցնող ուղիղ տարանցիկ ուղեբեռը և բեռը կազատվի մաքսային տուրքերից, ակցիզային հարկերից և համանման վճարներից և գանձումներից, որոնք հիմնված չեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս մատուցված ծառայությունների արժեքին։