Հոդված 7
Հոդված 7
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների համար պետք է գործեն սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման արդարացի հավասար պայմաններ։
2. Համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերությունները պետք է հաշվի առնեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների շահերը այն նկատառումով, որ անտեղի վնաս չպատճառելն վերջիններիս կողմից միևնույն երթուղիներում կամ նրանց մի մասում իրականացվող հաղորդակցություններին։
3. Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից իրականացվող համաձայնեցված հաղորդակցությունները պետք է ընդունելի մակարդակով համապատասխանեն սահմանված երթուղիներում փոխադրումների նկատմամբ հանրային պահանջներին և որպես իրենց առաջնահերթ նպատակ պետք է ունենան այնպիսի տարողության ապահովումը, որը բավարար կլինի ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի տարածք ուղղված կամ այնտեղից եկող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի ներկայիս և սպասվող հնարավոր փոխադրման համար։ Ավիաընկերությանը նշանակած պետության տարածքից դուրս սահմանված երթուղիների վայրերում օդանավ վերցված և այնտեղից իջեցվող ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրման իրականացումը պետք է տեղի ունենա ընդհանուր սկզբունքների համաձայն, տարողությունը պետք է համապատասխանի.
ա/ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմի պետական տարածք ու նրա տարածքից իրականացվող փոխադրումների պահանջներին,
բ/ այն տարածքի փոխադրումների պահանջներին, որով անցնում է ավիաընկերությունը, տարածքը կազմող պետությունների ավիաընկերությունների կողմից հաստատված այլ տրանսպորտային հաղորդակցությունները հաշվի առնելուց հետո, և
գ/ ավիաընկերության "միջանցիկ" շահագործումների պահանջներին.
4. Պայմանավորվող որևէ կողմի կողմից նման օդանավակայանների և օդագնացության միջոցների օգտագործման դիմաց մյուս Պայմանավորվող կողմի օդանավից գանձվող կամ գանձման համար թույլատրվող վճարները չպետք է բարձր լինեն այն վճարներից, որոնք գանձվում են կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություններ իրականացնող իր ազգային օդանավից։