Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը
Հոդված 25. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը
1. Յուրաքանչյուր հարկադիր կատարող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:
2. Հարկադիր կատարողի դրամական բավարարումը կազմվում է`
1) հիմնական աշխատավարձից` պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է հարկադիր ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով և ծառայողի` պետական կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային ստաժով: Պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
2) լրացուցիչ աշխատավարձից` աշխատանքի հատուկ պայմանների և աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.
3) կոչման համար տրվող հավելավճարից.
4) նյութական խրախուսման համար տրվող պարգևատրումներից:
3. Հարկադիր կատարման ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը հետևյալն է.
1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը.
2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ, յուրաքանչյուր մակարդակում` պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Պաշտոնային դրույքաչափերի համակարգը
Ծառայողի
աշխա-տավարձի մակար-դակները Աշխատա-վարձի աճ տե-սուչ հար-կա-դիր կա-տա-րող ավագ-հարկա-
դիր կատա-
րող
առաջ. խորհըր-դատու գլխա-
վոր
խոր-հըր-դա-տու բաժան-մունքի պետ.
բաժնի պետի տեղա- կալ մար-
զային
բաժնի պետ, Երևանի
բաժնի պետ վարչ. բաժնի
պետ, վարչ. պետի տեղա-
կալ ապա-հով-ման վար- չու-
թյան պետ գլխա-
վոր
հար-
կա-
դիր
կա-
տա-
րող
հաշվարկման գործակիցը
11 աճ չկա 1.40 1.80 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.38 5.00
10 3 տարին
մեկ 1.36 1.74 2.03 2.36 2.73 3.17 3.67 4.26 4.89
9 1.32 1.68 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.13 4.78
8 1.28 1.62 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.01 4.67
7 2 տարին
մեկ 1.24 1.56 1.86 2.16 2.50 2.90 3.36 3.90 4.56
6 1.20 1.50 1.81 2.09 2.43 2.81 3.26 3.78 4.40
5 1.16 1.44 1.75 2.03 2.36 2.73 3.17 3.66 4.30
4 յուրա- քանչյուր
տարի 1.12 1.38 1.70 1.97 2.29 2.65 3.07 3.56 4.20
3 1.08 1.32 1.65 1.92 2.22 2.58 2.99 3.46 4.10
2 1.04 1.26 1.60 1.86 2.16 2.50 2.90 3.36 4.00
1 1.00 1.20 1.56 1.81 2.09 2.43 2.81 3.6 3.90
3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.
4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան` տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին` 1.00 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:
5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բազային պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:
6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետևյալ չափերով.
Կոչումը Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ (տոկոսներով)
գեներալ-լեյտենանտ 33
գեներալ-մայոր 31
գնդապետ 29
փոխգնդապետ 26
մայոր 23
կապիտան 16
ավագ լեյտենանտ 15
լեյտենանտ 13