Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Այնուամենայնիվ, այդպիսի շահաբաժինները կարող են նաև հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտ է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, և, այդ Պետության օրենքների համաձայն, սակայն, եթե այդ շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ապա այդ դեպքում գանձվող հարկը չի կարող գերազանցել.

ա) շահաբաժինների համախառն գումարի 0 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող Պետությունն է կամ այդ մյուս Պայմանավորվող Պետության կենտրոնական բանկը կամ կենսաթոշակային պլանը, որը այդ մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտն է և ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տնօրինում շահաբաժինները վճարող ընկերության բաժնետիրական կապիտալի ավել քան 25 տոկոսը կամ չունի 25 տոկոս ձայնի իրավունք,

բ) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը ընկերություն է (ոչ ընկերակցություն կամ անշարժ գույքի ներդրումային ընկերություն), որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժինները վճարող ընկերության բաժնետիրական կապիտալի առնվազն 25 տոկոսը,

գ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող անշարժ գույքի ներդրումային հիմնադրամի կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին կատարված բաշխումները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում: Այնուամենայնիվ, այդպիսի բաշխումները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ բաշխումներ կատարող անշարժ գույքի ներդրումային հիմնադրամը ռեզիդենտ է և այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե այդ բաշխման փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է և անմիջականորեն տնօրինում է այդ անշարժ գույքի ներդրումային հիմնադրամի կապիտալի 10%-ից պակասը, այդ գանձված հարկը չպետք է գերազանցի բաշխման համախառն գումարի 15% -ը:

Սույն կետը չի ազդում անշարժ գույքի ներդրումային հիմնադրամի այն շահույթի հարկման վրա, որից բաշխումները կատարվում են:

4. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից, «ժուիսանս» բաժնետոմսերից կամ «ժուիսանս» իրավունքներից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որոնք ենթակա են հարկային կարգավորման այնպես, ինչպես ենթակա է կարգավորման բաժնետոմսերից եկամուտը` այն Պետության օրենքների համաձայն, որի ռեզիդենտ է բաշխում կատարող ընկերությունը:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը կամ անշարժ գույքի ներդրումային հիմնադրամի կատարած բաշխումների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, կամ բաշխումներ է կատարող անշարժ գույքի ներդրումային հիմնադրամը` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և մասնակցությունը, որի համար վճարվում են շահաբաժինները կամ կատարվում են բաշխումները, փաստացի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող Պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացի կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Սույն կետը կիրառվում է նաև անշարժ գույքի ներդրումային ընկերության կողմից կատարված բաշխումների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։