Հոդված 30
Հոդված 30
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա, քանի դեռ չի դադարեցվել որևէ Պայմանավորվող Պետության կողմից: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարին լրանալու պահից կամ դրանից հետո` ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում, Կոնվենցիայի գործողությունը կդադարի.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ստացված գումարների նկատմամբ,
բ) մյուս հարկերի առնչությամբ` ծանուցումը հանձնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո ընկած ժամանակաշրջանի համար գանձվող հարկերի նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հուլիսի 25-ին, որը համապատասխանում է հրեական օրացույցի 5777 թվականի _______________ ամսի ____________ օրվան, հայերեն, եբրայերեն և անգլերեն լեզուներով. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝
ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի ստորագրման պահին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսրայելի Պետության Կառավարությունը համաձայնեցին, որ ներքոշարադրյալ դրույթները կազմում են Կոնվենցիայի անբաժանելի մասը:
1. Ընդհանուր առմամբ.
ա) Համաձայնեցին, որ Կոնվենցիան չի խոչընդոտի Պայմանավորվող Պետությանը՝ կիրառելու իր ներպետական օրենսդրության դրույթները հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու նպատակով՝ այն դեպքում, երբ այդ դրույթները օգտագործվում են վիճարկելու այն կարգավորումները, որոնք հանդիսանում են Կոնվենցիայի չարաշահում,
բ) Համաձայնեցին, որ Կոնվենցիան չի խոչընդոտի Պայմանավորվող Պետությանը՝ կիրառելու կապիտալացման կանոնների հետ կապված իր օրենսդրության դրույթները:
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առնչությամբ (Ընդգրկված հարկեր).
Համաձայնեցին, որ 3.ա.i կետում նկարագրված հարկերը ներառում են Petroleum Profits Taxation Law 5771-2011-ի շրջանակներում կիրառվող հարկերը:
3. 3-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի առնչությամբ (Ընդհանուր սահմանումներ).
Համաձայնեցին, որ «անձ» տերմինը ներառում է կենսաթոշակային պլանը և տրաստը:
4. 3-րդ հոդվածի 1-ին կետի «Ժբ» (i) ենթակետի առնչությամբ (Ընդհանուր սահմանումներ).
Համաձայնեցին, որ Իսրայելի դեպքում կենսաթոշակային պլանը, որը հավանության է արժանացել Ֆինանսական ծառայությունների վերահսկողության ակտի (Control of Financial Services Act (Provident Funds) 2005) դրույթներին համապատասխան՝ որպես Provident Fund, համարվում է ընդհանուր առմամբ եկամտահարկից ազատված:
5. 4-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ (Ռեզիդենտ).
Համաձայնեցին, որ որոշակի ժամանակահատվածի համար, տրաստի ռեզիդենտության որոշման նպատակով, իրավասու մարմինները հաշվի կառնեն բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ.
ա) տրաստի ստեղծման և խնդրո առարկա ժամանակաշրջանում տրաստի կազմակերպչի ռեզիդենտությունը,
բ) խնդրո առարկա ժամանակաշրջանում տրաստի շահառուների ռեզիդենտության պետությունը,
գ) տրաստի կազմակերպիչների և շահառուների միջև ընտանեկան կապերի գոյությունը, և
դ) տրաստի ակտիվների գտնվելու վայրը:
6. 4-րդ հոդվածի 5-րդ կետի առնչությամբ (Մշտական հաստատություն).
Համաձայնեցին, որ «առաքում» հասկացությունն իր մեջ չի ներառում.
ա) ցանկացած տոնավաճառի ընթացքում ցուցադրված ապրանքների վաճառքը դրա ավարտից հետո,
բ) ապրանքի առաքման համար պահպանվող օբյեկտում վաճառքով զբաղվող ցանկացած խանութ:
7. 10-րդ հոդվածի առնչությամբ (Շահաբաժիններ).
Համաձայնեցին, որ «շահաբաժիններ» տերմինն իր մեջ չի ներառում անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կողմից կատարված բաշխումները:
Իսրայելի դեպքում «Անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կողմից կատարված բաշխումներ» հասկացությունը նշանակում է՝ Israeli Income Tax Ordinance հոդված 64A3-ի համաձայն անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կողմից կատարված բաշխումներ:
«Անշարժ գույքի ներդրումային ֆոնդ» հասկացությունը նշանակում է` անշարժ գույքի ներդրումային ֆոնդ` համաձայն Israeli Income Tax Ordinance հոդված 64A3-ի:
8. 23-րդ հոդվածի առնչությամբ (Կրկնակի հարկման բացառման ծրագրեր).
ա) Համաձայնեցին, որ Հայաստանը կթույլատրի նվազեցնել Իսրայելում հավելաճի մասին օրենքի համաձայն վճարված հարկի գումարը` կապված Իսրայելից արտագաղթի արդյունքում օտարելու հետ` 13-րդ հոդված 6-րդ կետի համաձայն:
բ) Համաձայնեցին, որ Իսրայելի ռեզիդենտին չի թույլատրվի Իսրայելում նվազեցնել Հայաստանում վճարված գույքահարկը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նվազեցումը պահանջվում է Իսրայելի գույքահարկի դիմաց (Իսրայելի օրենքների համաձայն` կապված օտար երկրներում վճարված հարկերի նվազեցման հետ, որը չի ազդի 23-րդ Հոդվածի 2-րդ կետի ընդհանուր սկզբունքի վրա):
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հուլիսի 25-ին, որը համապատասխանում է հրեական օրացույցի 5777 թվականի _______________ ամսի ____________ օրվան, հայերեն, եբրայերեն և անգլերեն լեզուներով. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին: