Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐ
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմինների անունից գանձվող եկամտի և գույքի հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտի և գույքի հարկեր են համարվում ընդհանուր եկամտից, ընդհանուր գույքից կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից հարկերը, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող հարկերը, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա տարածվող հարկերը:
3. Գոյություն ունեցող հարկերը, որոնց նկատմամբ Կոնվենցիան կիրառվում է, մասնավորապես, հետևյալն են.
ա) Իսրայելում`
i) եկամտահարկ և ընկերության հարկ (ներառյալ գույքի արժեքի հավելաճի հարկը),
ii) Անշարժ գույքի հարկման օրենքի համաձայն` գույքի օտարումից ստացված եկամուտներից հարկ,
(այսուհետև` իսրայելական հարկ),
բ) Հայաստանում`
i) շահութահարկ
ii) եկամտային հարկ,
iii) գույքահարկ,
(այսուհետև` հայկական հարկ),
4. Կոնվենցիան կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ դրանց էապես նման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Կոնվենցիայի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: