Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Ուսանողը կամ փորձնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող Պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը նշված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, չի հարկվում այդ առաջինը նշված Պետությունում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու նպատակով ստացած հետևյալ վճարումների կամ եկամուտների առնչությամբ։

ա) վճարումներ, որոնք ստացվում են այդ Պայմանավորվող Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից՝ իր ապրելու, ուսանելու, մասնագիտանալու, հետազոտելու կամ վերապատրաստվելու նպատակով,

բ) Կառավարության կամ համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ որևէ այլ հավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրվող դրամաշնորհներ, կրթաթոշակներ կամ մրցանակներ՝ ապրելու, ուսանելու, մասնագիտանալու, հետազոտելու կամ վերապատրաստվելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։