Հոդված 17
Հոդված 17
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հաշվի առնելով 18-րդ Հոդվածի 2-րդ կետի դրույթները` Պայմանավորվող Պետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
ՀՈԴՎԱԾ 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմնի կողմից այդ Պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձերը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձերը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ ֆիզիկական անձը.
i) այդ Պետության քաղաքացի է կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ` բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված միջոցներից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ մարմնին մատուցվող ծառայությունների առնչությամբ ֆիզիկական անձին վճարված կենսաթոշակները և այլ նմանատիպ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը և այլ նմանատիպ վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պայմանավորվող Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող Պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վճարվող աշխատավարձի, ռոճիկի, կենսաթոշակների և համանման այլ հատուցումների նկատմամբ: