Հոդված 22
Հոդված 22
ԳՈՒՅՔ
1. 6-րդ Հոդվածում նշված Պայմանավորվող Պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Պայմանավորվող Պետության ձեռնարկությանը պատկանող՝ մյուս Պայմանավորվող Պետության մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի ու օդանավերի և Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից այդպիսի նավերի ու օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում։
4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պայմանավորվող Պետությունում: