Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) կառավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արհեստանոց և

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների ոսումնասիրման, արդյունահանման կամ շահագործման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը դիտարկվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ այդպիսի հրապարակը, ծրագիրը կամ գործունեությունը շարունակվում են 9 ամսից ավելի ժամանակահատվածով:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների պաշարների կամ արտադրանքի պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների պաշարների կամ արտադրանքի պահպանումը բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ ձեռնարկության համար տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալ չհանդիսացող անձը, որին վերաբերում է 6-րդ կետը, գործում է Պայմանավորվող Պետությունում ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար իրականացնում է պայմանագրեր կնքելու իրավասություն այդ ձեռնարկության անունից, այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող այդ Պետությունում` այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության՝ այդ կետի դրույթների համաձայն:

6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող Պետությունում միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, ընդհանուր հանձնակատարի գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործեն իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), այդ ընկերություններից որևէ մեկին ինքնին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։