Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒՅԹ

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում` այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա շահույթը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում մշտական հաստատությանը վերագրելի չափով ՝ 2-րդ կետի դրույթներին համապատասխան:

2. Սույն hոդվածի և 22-րդ hոդվածի նպատակներով՝ յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության՝ 1-ին կետում նշված մշտական հաստատությանը վերագրելի համարվում են ստացման ենթակա շահույթներ են համարվում, մասնավորապես՝ այդ ձեռնարկության այլ հատվածների հետ իր հարաբերություններում, եթե այն եղել է առանձին և անկախ ձեռնարկություն` նույն կամ համանման պայմաններում նույն կամ համանման գործունեության իրականացնելիս` հաշվի առնելով այդ ձեռնարկության կատարած գործողությունները, օգտագործած ակտիվները և ստանձնած ռիսկերը` մշտական հաստատության միջոցով և այդ ձեռնարկության այլ մասերի միջոցով:

3. Այն դեպքում, երբ, համաձայն 2-րդ կետի, մի Պայմանավորվող Պետությունը հաշվարկում է շահույթները, որոնք վերաբերում են Պայմանավորվող Պետությանններից որևէ մեկի ձեռնարկության մշտական հաստատությանը, և, համապատասխանաբար, հարկում է այդ ձեռնարկության շահույթը, որը հարկվել է մյուս Պետությունում, այդ մյուս Պետությունը, այնքանով, որքանով անհրաժեշտ է այս շահույթների կրկնակի հարկումը բացառելու համար, պետք է կատարի այդ շահույթներից գանձված հարկի գումարների համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտում կատարելիս Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում միմյանց հետ կխորհրդակցեն:

4. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնք առանձին կարգավորվում են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։