Հոդված 23
Հոդված 23
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպով.
ա) Երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Իսրայելում, ապա Հայաստանը թույլ է տալիս.
i) այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Իսրայելում վճարված եկամտահարկին հավասար գումար,
ii) այդ ռեզիդենտի գույքից գանձվող հարկից հանել Իսրայելում վճարված գույքահարկին հավասար գումար:
Այդպիսի նվազեցումը ցանկացած դեպքում չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը վերաբերում է, հանգամանքներից կախված, այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Իսրայելում:
բ) Երբ, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, ապա Հայաստանը, ամեն դեպքում, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի վրա սահմանվող հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:
2. Իսրայելի դպեքում կրկնակի հարկումը կբացառվի հետևյալ կերպով.
ա) Երբ Իսրայելի ռեզիդենտն ստանում է եկամուտ, որը, համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների, կարող է հարկվել Հայաստանում, ապա Իսրայելը (օտարերկրյա երկրներում վճարված հարկերը նվազեցնելու վերաբերյալ Իսրայելի օրենքները չեն ազդում սույն կետում նշված ընդհանուր սկզբունքի վրա) թույլ կտա այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկերը նվազեցնել Հայաստանում վճարված հարկի գումարի չափով:
բ) Սակայն նշված նվազեցումները չեն կարող գերազանցել եկամտահարկի գումարների այն մասը, որը հաշվարկվել էր մինչև նվազեցման տրամադրումը, և վերաբերում են այն եկամտին, որը կարող էր հարկվել Հայաստանում:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակով` Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած շահույթները, եկամուտները և օգուտները, որոնք կարող են հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում՝ համաձայն սույն Կոնվենցիայի, կհամարվեն մյուս պետության աղբյուրնեիրց առաջացած եկամուտներ: